Անահիտ Սիմոնյանը կատարում է «Եվրատեսիլ 2023»-ի հաղթող Լորինի Tatoo երգը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անահիտ Սիմոնյանը կատարում է «Եվրատեսիլ 2023»-ի հաղթող Լորինի Tatoo երգը



Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը վաղուց հետեւորդներին չէր ուրախացրել նոր կատարումներով։ Անահիտը որոշել է լրացնել այդ բացը՝ անդրադառնալով վերջին շրջանի ամենահայտնի երգերից մեկին։ Երգչուհին ներկայացրել է «Եվրատեսիլ 2023-ում» հաղթած Tatoo երգն՝ իր մեկնաբանությամբ եւ գեղեցիկ հոլովակով։


Անահիտի հետեւորդները նրան ոգեւորել են դրական մեկնաբանություններով։ Շատերը նշել են, որ երգն ավելի են հավանել հենց նրա կատարմամբ։ Երգչուհին Instagram-ում հրապարակել է երգի կարճ տարբերակը, սակայն հավելել, որ այսօր YouTube-ում այն կներկայացնի ամբողջական տարբերակով։

Ինչ վերաբերում է երգի օրիգինալ կատարողին, հավելենք, որ Լորինը «Եվրատեսիլ»-ում տոնել է իր երկրորդ հաղթանակը։ Երգչուհին տարիներ առաջ հաղթել էր նաեւ «Եվրատեսիլ 2012»-ում։ Նրա երգը՝ Euphoria-ն կրկին վերածվել էր համաշխարհային հիթի։