Դեւիդ Բեքհեմի հարսն ամուսնու հետ ընթրիքի է գնացել «մերկ» զգեստով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դեւիդ Բեքհեմի հարսն ամուսնու հետ ընթրիքի է գնացել «մերկ» զգեստով




Բրուքլին Բեքհեմի կինը՝ Նիկոլ Պելցը, Բեւեռլի Հիլզի ռեստորանում ամուսնու հետ ընթրելու համար ընտրել է շատ տարօրինակ, «մերկ» հանդերձանք։



«Տրանսֆորմերներ»-ի 28-ամյա դերասանուհին հագել է լրիվ թափանցիկ սեւ երկարաթեւ կոմբինեզոն՝ համապատասխան կրծկալով եւ ժանյակավոր վարտիքով: Նա կերպարն ամբողջացրել է սեւ պայուսակով ու բարձրակրունկ երկարաճիտներով։



Դեւիդ Բեքհեմի հարսը լուքն ամբողջացրել է շլացուցիչ ադամանդե ականջօղերով, վարդագույն դիմահարդարմամբ․ փայլուն վարդագույն շուրթեր, առատ կարմրաներկ:

Միեւնույն ժամանակ, 24-ամյա Բրուքլինը ռոմանտիկ ընթրիքի համար մուգ կապույտ կոստյում է հագել հասարակ սպիտակ շապիկով` կերպարը համալրելով արծաթե շղթայով: Սակայն Նիկոլին նայելով՝ դժվար կլինի կենտրոնանալ սննդի վրա։