Խորվաթ մոդելը, ով հայտնի դարձավ 2022 թվականին Քաթարում կայացած Աշխարհի գավաթի ժամանակ իր համարձակ լուքերով, կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Խորվաթ մոդելը, ով հայտնի դարձավ 2022 թվականին Քաթարում կայացած Աշխարհի գավաթի ժամանակ իր համարձակ լուքերով, կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում



Խորվաթ մոդել Իվանա Նոլը, ով 2022 թվականին Քաթարում կայացած Աշխարհի գավաթի ժամանակ դարձել է գրեթե համաշխարհային հայտնիություն՝ շնորհիվ իր գեղեցկության եւ համարձակ ու անկեղծ լուքերի, կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։


Իվանա Նոլը մի քանի լուսանկար է հրապարակել Ստամբուլի Աթաթուրքի անվան օլիմպիական մարզադաշտից, որտեղ Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղում են «Ինտերը» եւ «Մանչեսթեր Սիթին»։ Ինստագրամի իր միկրոբլոգում խորվաթուհին պարծեցել է, որ կրկին ներկա է լինելու սպորտի աշխարհի կարեւորագույն իրադարձություններից մեկին։


Նա ներկայացել է խորը դեկոլտեով վերնազգեստով՝ ավանդական սպիտակ ու կարմիր վանդակավոր խորվաթական ֆուտբոլային համազգեստով եւ մինի կիսաշրջազգեստով։ «Չեմպիոնների լիգայի եզրափակիչ», - մակագրել է Իվանա Կրոլն իր գրառումը գավաթի եւ ֆուտբոլի գնդակի էմոջիի հետ միասին:


Ընդամենը 30 րոպեում Instagram-ի գրառումը հավաքել է մոտ 27,000 լայք, ինչը պարզ դարձրեց, որ աղջիկն ամենաազդեցիկ հայտնիներից մեկն է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է այս եզրափակիչի նման սպորտային իրադարձություններին:

Իվանա Կրոլն արդեն ունի ավելի քան երեք միլիոն հետեւորդ սոցցանցերի իր օգտահաշիվներում։