Գոհար Ավետիսյանը հրապարակել է հոլովակ որդու և սիրելիի հետ՝ շնորհավորելով Գասպարի 3-ամյակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գոհար Ավետիսյանը հրապարակել է հոլովակ որդու և սիրելիի հետ՝ շնորհավորելով Գասպարի 3-ամյակը




Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն այսօր տոնում է որդու՝ Գասպարի 3-ամյակը և ինստագրամյան իր էջում հրապարակել է հոլովակ որդու և սիրելիի հետ՝ շնորհավորելով նրան:

«3 տարի է ես ամենաերջանիկն եմ երկիր մոլորակի վրա: Ծնունդդ շնորհավոր, իմ հրաշք: Մաղթում եմ քեզ առողջություն, երջանկություն և հաջողություն, իսկ ես քո կողքին եմ»,- հոլովակին կից գրել է Գոհարը:

Նշենք, որ հոլովակում նաև երևում է Գոհար Ավետիսյանի նոր ընտրյալը, որի հետ դիմահարդարը հանդիպում է նոյեմբերից:

Հիշեցնեք, որ դիմահարդարը 2-րդ անգամ ամուսնալուծվել է 2021 թվականին: