Սիրուշոն որդու ծննդյան առթիվ արխիվային կադրերով է կիսվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրուշոն որդու ծննդյան առթիվ արխիվային կադրերով է կիսվել




Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի առաջնեկը՝ Ռոբերտը, այսօր նշում է ծննդյան 9-ամյակը։ Որդու տարեդարձի առթիվ երգչուհին Instagram-ում արխիվային կադրեր է ներբեռնել՝ ցուցադրելով փոքրիկ տղային։



«Ծնունդդ շնորհավոր, իմ Ռոբա»,-գրել է Սիրուշոն։





Հավենենք, որ երգչուհու առաջնեկը լույս աշխարհ է եկել 2014 թ-ի հուլիսի 18-ին։ Սիրուշոն ու Լեւոն Քոչարյանը միասին մեծացնում են 3 երեխաների։ Նրանց երկրորդ որդին՝ Միքայելը ծնվել է 2016-ին, իսկ դուստրը՝ Զաբելը, 2022-ին։





Չնայած բազմազբաղ առօրյային՝ երգչուհին ակտիվորեն համատեղում է երեխաների խնամքն ու աշխատանքը։ Օրերս Սիրուշոն Կողբում էր, որտեղ ելույթ ունեցավ Վարդավառի տոնին նվիրված բացօթյա համերգի շրջանակում։