«Հումորի լիգայի» 4–րդ եթերաշրջանի հաղթողն է ճանաչվել «Էլի լավ ա» թիմը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հումորի լիգայի» 4–րդ եթերաշրջանի հաղթողն է ճանաչվել «Էլի լավ ա» թիմը




Շանթ հեռուստաընկերության եթերում արդեն ամիսներ շարունակ ընթանում է «Հումորի լիգայի» 4–րդ եթերաշրջանը։

4–րդ եթերաշրջանի եզրափակիչ են անցել 4 թիմերը՝ «Թամադա շոու»–ն, «ԽԲ»–ն, «Վզգո»–ն և «Էլի լավ ա»–ն։

Թիմերը եզրափակչում ներկայացրել են իրենց ելույթները, որոնք ժյուրին գնահատել է՝ ունենալով 3 միավոր և բաժանելով նրանք թիմերի միջև, որի արդյունքում «Հումորի լիգայի» 4–րդ եթերաշրջանի հաղթողն է ճանաչվել «Էլի լավ ա» թիմը։

Ժյուրին նշեց, որ 4 թիմերն էլ արժանի են լինել եզրափակչում, բայց «Էլի լավ ա» թիմը հեղափոխություն է իրականացնում հումորի ոլորտում, իսկ տղաները վստահեցրել են, որ շարունակելու են գործունեությունը հումորի ոլորտում։

Նախագծի պրոդյուսերները՝ Արամ Մելիքյանը և Վահե Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեցին, որ ամիսների ընթացքում թիմը, թիմի անդամները հասցրել են սիրվել լսարանի կողմից և շարունակելու են հումորով զբաղվել։