Անահիտ Ադամյանը Աշոտ Ղազարյանի մասնակցությամբ նոր հրապարակում է արել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անահիտ Ադամյանը Աշոտ Ղազարյանի մասնակցությամբ նոր հրապարակում է արել




Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանը ինստագրամյան իր էջում պապիկի հետ համատեղ տեսանյութ է հրապարակել, ապա հայտնել, որ մասնակցել է Աշոտ Ղազարյանի շոուին.

«Պապիկը ինձնից հարցազրույց վերցրեց իր շոուի համար։ Ողջ մնացինք»,- գրել էր Անահիտը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անահիտը ինստագրամյան իր էջում հարցուպատասխան էր կազմակերպել։

Հետևորդներից մեկը հետաքրքրվել էր, թե արդյո՞ք Անահիտը կփախչեր իր ընկերոջ հետ, եթե ընտանիքը դեմ լիներ իրենց հարաբերություններին։ Անահիտը, հարցին ի պատասխան, գրել էր.
«Ես ընտանիքիս դեմ չէի գնա»։
Երգչուհին նաև նշել էր, որ տարիների ընթացքում իր վոկալը փոխվել է և երգելը փոքր ինչ բարդացել է, քանի որ ինքը մի քանի տարի դադարել է զբաղվել վոկալով, ինչպես նաև կտրուկ քաշ է կորցրել, ինչը ևս ազդում է վոկալային տվյալների վրա։