Ծնվել է Ռիհաննայի երկրորդ երեխան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ծնվել է Ռիհաննայի երկրորդ երեխան




TMZ պարբերականը, հղում անելով ներքին աղբյուրներին, հայտնում է, որ բարբադոսցի երգչուհի Ռիհանան օգոստոսի սկզբին երկրորդ անգամ մայր է դարձել։ Պարբերականի փոխանցմամբ, Ռիհանան և A$AP Rocky-ն տղա են ունեցել։

Նշվում է, որ երեխան ծնվել է օգոստոսի 3-ին Լոս Անջելեսում։

2022 թվականի մայիսի 13-ին երգչուհին առաջին անգամ մայր է դարձել։ Անցյալ տարվա հունվարին People ամսագիրը հայտնել էր, որ Ռիհանան երեխա է սպասում իր զուգընկերոջից ՝ ռեփեր A$AP Rocky-ից: 2020 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ զույգը սկսել է հանդիպել երկար տարիների ընկերությունից հետո։