Անահիտ Սիմոնյանը՝ որդու, Սուպեր Սաքոյի հետ հարաբերությունների ու գեղեցիկ կազմվածքը պահպանելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անահիտ Սիմոնյանը՝ որդու, Սուպեր Սաքոյի հետ հարաբերությունների ու գեղեցիկ կազմվածքը պահպանելու մասին




Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն Instagram-ում անդրադարձել է հետեւորդների հարցադրումներին՝ պատասխանելով, նույնիսկ, ամենահետաքրքրասերներին։ 

Նրանից, բնականաբար, հետաքրքրվել են իր եւ Սուպեր Սաքոյի հարաբերությունների մասին։ Երգիչների անվան շուրջ խոսակցությունները տարածվեցին համատեղ տեսանյութից հետո։

 Հետեւորդներից մեկը հարցրել է՝ ինչպես է Անահիտը վերաբերվում իր եւ Սաքոյի «սիրավեպի» մասին լուրերին եւ տարածված տեսանյութի քննարկումներին։ 

«Իսկ երբ դուք լուսանկարվում եք հակառակ սեռի ձեր ընկերների հետ, նշանակում է՝ հանդիպո՞ւմ եք»,-պատասխանել է երգչուհին։



Շատերը նկատել են, որ Անահիտը գեղեցիկ կազմվածք ունի եւ հարցրել, թե ինչպես է պահպանում այն։ Երգչուհին նշել է, որ ամեն առավոտ YouTube-ով հետեւում է մարմնամարզումների եւ մոտ 30 րոպե կատարում դրանք։ 

«Միայն դրանից հետո եմ անցնում նախաճաշի՝ սուրճ եւ մնացածը»։ 

Հարցին, թե որքան է իր քաշը, Անահիտը նշել է, որ տեղյակ չէ, քանի որ տանը չունի կշեռք։ «Հագուստիս ու ջինսերիս միջոցով եմ հասկանում գիրացել եմ, թե նիհարել»։





Երգչուհին սիրով պատասխանել է նաեւ որդուն՝ Արմանին վերաբերող հարցերին։ Հետեւորդներից մեկն, օրինակ, հետաքրքրվել է՝ ինչպես է հաղթահարում դեռահասության ճգնաժամը տղայի հետ։ «Մեր դեպքում դեռահասության ճգնաժամը սովորականից մի փոքր ավելի վաղ է սկսվել, եւ, բնականաբար, հիմա էլ շարունակվում է։ Ես այդ թեմայի շուրջ շատ եմ կարդում եւ փորձում եմ սիրով եւ ժպիտով դիմակայել նրա տրամադրության տատանումներին։ Ամենակարեւորը դեռահասության շրջանում հոգեբանի մոտ կանոնավոր այցելությունն է, ինչը պարտադիր է»,-նշել է նա։