Ադրբեջանական լեյբլի անդամ Անդրոն համերգ կունենա Երևանում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանական լեյբլի անդամ Անդրոն համերգ կունենա Երևանում



Ազգությամբ ադրբեջանցի երգիչ Էլման Զեյնալովին պատկանող Raava Music լեյբլի անդամներից Անդրոն օգոստոսի 30-ին համերգով հանդես կգա Երևանում:

Երգիչն ազգությամբ գնչու է, բայց ծնվել է Կիևում: Երգիչն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է տեսանյութ, որտեղ կիսվել է իր տպավորություններով:

«Ողջույն բոլորին: Ես հիմա մեքենայով գնում եմ քաղաքի կենտրոն, ինձ զանգեցին ու ասացին՝ դու առաջին անգամ օգոստոսի 30-ին համե՞րգ ես ունենալու Երևանում: Իմ երազանքն իրականացել է: Գիտե՞՝ք քանի տարի եմ սրան սպասել, 5-6, 7-8 տարի: Ժողովուրդ շնորհակալ եղեք Աստծուն»-տեսահոլովակում ասում է Անդրոն: