Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան - «Սեր կա երկնքում Երևանի...» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան - «Սեր կա երկնքում Երևանի...»




Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր երգ և տեսահոլովակ է թողարկել: Այն կոչվում է «Սեր կա երկնքում Երևանի...»:

Երամ-երամ՝ երկնքում եղած սիրո, երջանկության արցունքների ու սիրահարվածության մասին նոր ստեղծագործությունը երգչուհուն նորովի են բացահայտում:

Լիրիկական երգի երաժշտության հեղինակը Գուրո Գասպարյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է:

Տեսահոլովակը «Յութուբ»-ում տեղադրվել է երեկ, արդեն ունի 51 հազարից ավելի դիտում և ավելի քան 270 մեկնաբանություն:
 

Մեկնաբանությունների բաժնում երկրպագուները իրենց հիացմունքն են հայտնում երգի ու տեսահոլովակի առթիվ, շնորհավորում երգչուհուն ու գրում, որ Երևանի երկնքում եղած սերը էկրանների միջոցով իրենց է փոխանցվում: