Առաջին անգամ Հայաստանում հանդես կգան «Վարդանյան եղբայրները» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Առաջին անգամ Հայաստանում հանդես կգան «Վարդանյան եղբայրները»




Հայաստանում առաջին անգամ հանդես կգան հանրահայտ «Վարդանյան եղբայրները», որոնք կրկեսային յուրահատուկ ձեռագիր ունեն։ Ռուսական Առաջին ալիքի հանրահայտ «Минута славы» ծրագրի հաղթողներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյանները մշտապես իրենց կապը պահել են Հայաստանի հետ, իսկ հիմա այստեղ կներկայացնեն նաև իրենց՝ բոլորովին նոր ծրագիրը բարձր մակարդակի պրոֆեսիոնալ արտիստների հետ։

Ծրագիրը ներառում է ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց ակրոբատ, խմբակային ձեռնածուներ, անվաչմուշկներ, դանակ նետողներ, աճպարար և, իհարկե, Վարդանյան եղբայրները։

Սպասվում է անմոռանալի ցուցադրություն, որը մի պահ կվերադարձնի մանկություն, կլցնի ձեր սրտերը ուրախությամբ, դրականով և կմնա որպես ուրախ հիշողություն։

 
 Կրկեսի ցուցադրությունները կսկսվեն սեպտեմբերի 2-ից` Հրազդան մարզադաշտի մոտ։