Լույս աշխարհ է եկել Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի երկրորդ երեխան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լույս աշխարհ է եկել Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի երկրորդ երեխան




Լույս աշխարհ է եկել արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկի՝ Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի ու նրա կնոջ՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի երկրորդ երեխան։ Այս մասին աստղային զույգը հայտնել է սոցցանցերի միջոցով։

Զույգը նորածին դստերն անվանակոչել է Ադիրա Ռիվեր Օհանյան։

«Բարի գալուստ, Ադիրա Ռիվեր Օհանյան։ Ուրախ եմ հայտնել, որ մեր տունը միավորում է սերը։ Երջանիկ ու առողջ նորածին աղջիկ և երջանիկ ու առողջ մայրիկ։ Շնորհակալ եմ, Սերե՛նա։ Դու ինձ մատուցեցիր ևս մի անզուգական նվեր, դու բոլոր ժամանակների մեծագույն մայրն ես»,- գրել է Ալեքսիս Օհանյանն ինստագրամի իր էջում։

Նա նաև շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին՝ կնոջ ու նորածնի մասին հոգ տանելու համար և հավելել, որ երբեք չի մոռանա այն պահը, երբ ավագ դստերը՝ Օլիմպիային է ներկայացրել իր կրտսեր քրոջը։

Գրառմանը կից Օհանհանը նաև լուսանկարներ է հրապարակել։






Հիշեցնենք, որ 40-ամյա Օհանյանն ու 41-ամյա Ուիլյամսն ունեն ևս մի աղջիկ՝ Օլիմպիա Օհանյանը, որը ծնվել է 2017-ի սեպտեմբերին: