Nemra-ն ներկայացրել է Daisy տեսահոլովակի երկրոդ մասը՝ A Letter From Daisy - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Nemra-ն ներկայացրել է Daisy տեսահոլովակի երկրոդ մասը՝ A Letter From Daisy




Nemra ռոք խումբը ներկայացրել է նոր տեսահոլովակ։ 

Ինչպես խոստացել էին խմբի անդամները՝ Daisy երգն ու տեսահոլովակն ունեցան շարունակություն։ A Letter From Daisy՝ կոչվում է նոր ստեղծագործությունը, որի խոսքերի եւ երաժշտության հեղինակը խմբի կիթառահար Վասպուր Եղիազարյանն է, մինչդեռ Daisy-ն հեղինակել էր Nemra-ի վոկալիստ-կիթառահար Վան Եղիազարյանը։

 
 A Letter From Daisy երգի տեսահոլովակի ռեժիսորը կրկին Մարիամ Գեւորգյանն է։ Ինչպես փաստում են նաեւ խմբի երկրպագուները՝ Դեյզիի վերադարձը դրական է ստացվել, ինչին նպաստել է նաեւ այս երգի տրամադրությունը։ 

Ինչպես նախորդ տեսահոլովակում, այս մեկում եւս հերոսուհուն մարմնավորում է Լիլիթ Իսպիրյանը։