Հայտնի են «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսը և տարբերանշանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի են «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսը և տարբերանշանը




Մանկական Եվրատեսիլ երգի 21-րդ մրցույթը, կայանալու է 2023 թվականի նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի՝ Նիս քաղաքում 2022 թվականին Երևանում անցկացված մրցույթում Լիսանդրոյի հաղթանակից հետո։ Մրցույթի կազմակերպմամբ զբաղվելու են Եվրոպական հեռարձակողների միությունը և մրցույթն ընդունող France Télévisions հեռուստահեռարձակող ընկերությունը։ Այս մրցույթն արդեն երկրորդն է, որը կանցկացվի Ֆրանսիայում, նախկինում մրցույթն 2021 թվականին անց է կացվել Փարիզում:

«Հերոսներ». հայտնի են նաև «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսը և տարբերանշանը:

Դեռևս հայտնի չէ՝ ով է ներկայացնելու Հայաստանը, բայց օրեր առաջ Առաջին ալիքը ընտրում էր «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի պատվիրակին: Նախընտրական առաջին փուլում ստացված մեծաքանակ հայտերից ընտրվել են 20 պատանիներ, որոնք իրենց կարողությունները ներկայացրել են ժյուրիին: