Նոր հայկական հեռուստասերիալ արհեստական բանականության մասին, որը նկարահանվել է ԱՄՆ-ում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նոր հայկական հեռուստասերիալ արհեստական բանականության մասին, որը նկարահանվել է ԱՄՆ-ում




Սեպտեմբերի 4-ից Kinodaran հավելվածում հասանելի կլինի Լոս Անջելեսում նկարահանված «Բոբ-Ռոբ» նոր հումորային 12- մասանոց սերիալը, իսկ սեպտեմբեր ամսվա վերջում նաև Լոս Անջելեսի և հայաստանյան հեռուստաընկերությունների եթերում: Նկարահանումները կայացել են Լոս Անջելեսում: Հեռուստասերիալը Nersissian Films-ի և Novus Entertainment-ի համատեղ արտադրություն է: Պրոդյուսերներն առաջին մանրամասները վստահել են Tert.am Life-ին:

«Պատմությունը 11-ամյա տղայի՝ Ջոյի մասին է, ով դպրոցահասակ ընկերներից տարբերվելով իր տեսակով և մտավոր կարողություններով, չի կարողանում հարմարվել իր շրջապատին և հոր ավտոտնակում փակվելով ստեղծում է ռոբոտ Բոբին, որը աշխատում է արհեստական բանակության շնորհիվ և հետագա update-ների շնորհիվ իրական մարդուց ոչնչով չի տարբերվում: Ռոբոտի արտաքին դիզայնի համար Ջոյը օգտագործում է իր հորեղբոր` Ռոբի դեմքը: Ջոյի համար Բոբը դառնում է իսկական ընկեր, բայց քանի որ ռոբոտը դեռ
շատ առումներով զարգացնելու կարիք ունի, Ջոյը նրան պահում է ավտոտնակում՝ ծնողների՝ Մայքլի և Սյուզընի աչքից հեռու: Իրավիճակը ավելի է խառնվում, երբ Հայաստանից պատահաբար ժամանում է Ջոյ-ի հորեղբայրը ու սկսում է ապրել իրենց տանը»,- նշեց Նարեկ Ներսիսյանը:




Նրա խոսքով՝ խնդիր էր դրվել ստեղծել հայկական իրականության մեջ էականորեն որակապես տարբերվող աշխատանք, որը ինքնին ենթադրում էր նախագիծ հրավիրել պրոֆեսիոնալ մասնագետների: Սցենարի հեղինակներն են Անդրանիկ Իսահակյանը և Արթուր Սարգսյանը: Ռեժիսորը Կարեն Խոսրովյանն է:

«Քանի որ ժանրը նաև sci-fi – գիտական ֆանտաստիկ ա է, աշխատանքը ենթադրում է հատուկ էֆեկտներ և ֆիլմի դիմահարդարի հմտություններ: Նախագիծ է հրավիրվել դիմահարդար Ռիտա Ջանիկյանը, ով տիրապետում է ֆիլմարտադրությանը հատուկ դիմահարդարման արվեստին, ինչպես նաև ստեղծում է հատուկ մակետներ և աքսեսուարներ: Նա նաև ռոբոտի մակետի հեղինակն է: Բոլոր ձայնային և հատուկ էֆեկտները վստահվել է մոնտաժի և հատուկ էֆեկտների մասնագետ Ռոբերտ Դանելյանին»,- նշեց նա:

Անդրադառնալով դերասանական անձնակազմին Նարեկը նշում է, որ նախագծում զբաղված են ամերիկահայ համայնքում հայտնի և փորձառու դերասաններ:

 
 «Կերպարները շատ չէին, դերասանների ընտրությունը կայացել է դժվարությամբ, որովհետև նպատակն էր գնտել այնպիսի մարդկանց ովքեր արտաքնապես և խառնվածքով կհամապատասխանեն կերպարներին: Ջոյի դերում՝ Դավիթ Մարտիրոսյանն է, ով արդեն հասցրել է խաղալ ,թե՛ հայկական, թե՛ ամերիկյան նախագծերում: Ռոբոտին և հորեղբորը մարմնավորում է Նարեկ Ներսիսյանը, ով հայտնի է հայկական նախագծերից և ունի մի շարք հայկական և ամերիկյան փառատոնային ֆիլմերի փորձ: Մայքլի դերում հանդես է գալիս Միքայել Շառաֆյանը, ով ամերիկյան Costume Designer’s Guild-ի անդամ է և աշխատել է բազմաթիվ ամերիկյան ֆիլմերում հայտնի աստղերի հետ: Սյուզընի դերում Մարինե Մինասյանն է, որը հայտնի է մի շարք հայաստանյան և ամերիկահայ հեռուստաընկերությունների նախագծերից:

Լյուսիի դերում հանդես է գալիս Աննա Սիմոնյանը, ում հանդիսատեսը կհիշի
հայաստանյան նախագծերից»,- եզրափակեց Նարեկ Ներսիսյանը: