Աշունը՝ աշնանային կերպարով․ Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աշունը՝ աշնանային կերպարով․ Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը




Այս դերասանուհին չի դադարում զարմացնել իր կերպարային փոփոխություններով։ Լիա Զախարյանը, գրեթե, յուրաքանչյուր ամիս հետեւորդներին ներկայանում է նոր ֆոտոշարքով՝ հաջողացնելով ամեն անգամ մեկը մյուսից տարբեր կերպարում լինել։ Նրա վերջին ֆոտոշարքը եւս բացառություն չէ։

Կաշվե բաճկոն, թեթեւ սեւ զգեստ ու նուրբ բարձրակրունկներ՝ ամբողջական սեւ այս կերպարն, ասես, ազդարարում է աշնան սկիզբը, թեեւ եղանակը Երեւանում դեռ շարունակում է լինել շոգ եւ արեւոտ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от lia zakharyan (@zakharyan.lia)


Անդրադառնալով իր նոր շարքին, մասնավորապես կերպարային փոփոխությանը՝ Լիան կարեւորել է իր ոճոբանի գործոնը․ 

«Իմ 6 տարվա ոճաբանի աչքերում ես ամեն տարի նոր «Լիա» եմ…. Դեռահաս աղջկանից մինչեւ այսօրվա Լիային Սոսե Սահակյանը բոլոր գույներով եւ տրամադրությամբ տեսել է եւ ներկարացրել….Այս անգամ ես բնության հետ մերված, կայացած Լիան եմ»,-գրել է դերասանուհին՝ նշելով, որ լուսանկարների հեղինակը Serin Matous-ն է։