Գևորգ Մկրտչյանը՝ Սիլվա Հակոբյանի հետ զուգերգի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գևորգ Մկրտչյանը՝ Սիլվա Հակոբյանի հետ զուգերգի մասին




Երգիչ և դերասան Գևորգ Մկրտչյանն այս տարի լսարանի դատին է հանձնելու նոր ալբոմ, որտեղ ներառված են լինելու զուգերգ էր ավագ սերնդի ներկայացուցիչների հետ։ Երգիչն առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին և տրամադրել լուսանկարներ։



«Ես և մենեջերս՝ Լյուսի Ազնավուրյանն ունեինք գաղափար, որ ստեղծենք ալբոմ, որտեղ կլինեն զուգերգեր ոչ թե հասակակիցներիս հետ, այլ ինձնից ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, որոնց երգերի հիման վրա անցել է մեր պատանեկությունը՝ ներկայացնելով երկու սերունդների աշխատանք։ Չնայած արդեն մեկ տարի է գաղափարը մեզ հետ էր, բայց զբաղվածությանս պատճառով չէինք կարողանում այն կյանքի կոչել։ Այս ամռանը որոշեցինք՝ պետք է սկսենք ու որոշումը կանգ առավ Սիլվա Հակոբյանի վրա, քանի որ իր երգերը շատ եմ սիրում և այսօր ևս լսում եմ»,– ասաց Գևորգ Մկրտչյանը։



Երգիչը նշեց, որ համատեղ աշխատանքը հեշտ է ստացվել։ Սիլվա Հակոբյանի եղբայրն իրականացրել է երգի գործիքավորումը:Խոսքերի հեղինակները Մանե Հոկաբյանը և Արման Անտոնյանն են։ Արմանը նաև երաժշտության հեղինակն է։

«Ալբոմը բաղկացած է լինելու 5 երգերից, բայց նշեմ, որ թողարկումը չի լինելու միանգամից, այլ մեկ տարվա ընթացքում մենք ներկայացնելու ենք, թե՛ զուգերգեր, թե՛ անհատական աշխատանքներ»,- նշեց երգիչը։