«Մոխրոտի երազները». նոր բազմասերիանոց հեռուստասերիալը կհեռարձակվի այսօր` «Արմենիա» TV-ի եթերում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մոխրոտի երազները». նոր բազմասերիանոց հեռուստասերիալը կհեռարձակվի այսօր` «Արմենիա» TV-ի եթերում




Սեպտեմբերի 4-ից «Արմենիա» TV–ի երեկոյան եթերում սպասվում է մեծ պրեմիերա։ Դիանա Գրիգորյանի հեղինակած «Մոխրոտի երազները» նոր բազմասերիանոց հեռուստասերիալում խոշորացույցի ներքո քննվում է փոքր մարդու մեծ խնդիրը։

«Մոխրոտի թեման համաշխարհային գրականության եւ հեքիաթագրության մեջ հավերժական թեմաներից է, որտեղ խոշորացույցի ներքո քննվում է փոքր մարդու մեծ խնդիրը։ Հասարակության երկու բեւեռ, երկու տարբեր աշխարհներ, երկու տարբեր մտածելակերպ, եւ այդ երկու աշխարհի ներկայացուցիչ–կերպարները խաչվում են մեկ տեղում։ Տվյալ դեպքում՝ գլխավոր հերոսուհին եւ գլխավոր հերոսը»,-ասաց Դիանա Գրիգորյանը:

Նախագծում ներգրավված են՝ Դավիթ Հակոբյանը, Վահե Մկրտչյանը, Անժելիկա Մանուկյանը, Դիանա Տոռեսը, Կարեն Հովհաննիսյանը, Անի Քոչարյանը եւ այլք։

Ավելի մանրամասն մեր պատրաստած տեսանյութում։