Սնուփ Դոգի մեգահամերգի բացումը կանի արցախցի ռեփեր Լյոկան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սնուփ Դոգի մեգահամերգի բացումը կանի արցախցի ռեփեր Լյոկան




Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ը սեպտեմբերի 23-ին հատուկ շոուով հանդես կգա Երեւանում՝ Հրազդան մարզադաշտում։

Համաշխարհային աստղի մեգահամերգի բացումը կանի արցախցի ռեփեր Լյոկան, ով էլ իր խոսքը լսելի կդարձնի բեմից։

Հիփ հոփը փողոցի ձայնն է․ այն ամենը, ինչն այդպես էլ կմնար փողոցներում, եթե արտիստները դրանով իրենց միտքն ու խոսքը լսելի չդարձնեին։


«Հայաստան, ես լավ նորություն եմ բերել ձեզ։ Շուտով կգամ ձեր գեղեցիկ քաղաք՝ Երեւան, որտեղ սեպտեմբերի 23-ին ելույթ կունենամ հատուկ շոուի ընթացքում»,-ավելի վաղ հայերի համար ձայնագրված տեսաուղերձում ասել էր ռեփերը՝ նշելով նաեւ, որ տեղյակ է հայերի հյուրասիրության մասին եւ անհամբերությամբ է սպասում այս հանդիպմանը։