«Եվրատեսիլ 2022»-ում Էստոնիայի հայազգի ներկայացուցիչ Ստեֆան Հայրապետյանն ամուսնացել է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եվրատեսիլ 2022»-ում Էստոնիայի հայազգի ներկայացուցիչ Ստեֆան Հայրապետյանն ամուսնացել է



Էստոնիայում բնակվող հայազգի երգիչ Ստեֆան Հայրապետյանը, որը «Եվրատեսիլ 2022»-ում իր Hope երգով ներկայացնում էր Էստոնիան, օրերս ամուսնացել է իր ընկերուհու՝ պարուհի Վիկտորիա Կոիթսարի հետ։ Երգիչը հարսանեկան կադրերով կիսվել է ինստագրամյան իր էջում։

 Վիկտորիան հատուկ օրվա համար ընտրել էր ծաղկային ժապավեններով զարդարված դեկոլտեով զգեստ, որն ընդգծում էր նրա ուսերի ու պարանոցի հատվածը։ Պարուհու դիմահարդարումը պարզ էր, իսկ վարսերը՝ հավաքված նուրբ ալիքներով։

 
Հավելենք, որ զույգն ունի դուստր՝ Մայան, որը լույս աշխարհ է եկել այս տարվա դեկտեմբերի 28-ին։


Իր հայկական արմատների ու Հայաստանի հետ կապի մասին Ստեֆան Հայրապետյանը կիսվել է NEWS.am STYLE-ի հետ նախաեվրատեսիլյան զրույցում։ Երգիչը նշել է, որ պարբերաբար, այցելում է Երեւան, տիրապետում է լեզվին ու այստեղ լինելու շրջանում հյուրընկալվում բարեկամների տանը.


«Թե´հայրս, թե´ մայրս, հայ են: Ես կարողանում եմ խոսել հայերեն. շատ հաճախ եմ լինում Հայաստանում: Հորս կողմից մեր բոլոր բարեկամներն ապրում են այդտեղ»,-պատմել է նա: