Գոհար Ավետիսյանը բաժանվել է սիրելիից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գոհար Ավետիսյանը բաժանվել է սիրելիից




Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, կարծես, դեռ չի կարողանում գտնել սիրո իր բանաձեւը։ Գոհարը ինստագրամյան հետեւորդներին հայտնել է, որ բաժանվել է սիրելիից։

Հայտնի դիմահարդարը նորությամբ կիսվել է հարսանեկան ցուցադրությանը մասնակցելու ֆոնին։ Գոհարը պոդիում է բարձրացել հարսանեկան զգեստով, իսկ սոցցանցի Story բաժնում տեղադրված լուսանկարին կից գրել է,-«Կանգնել ճեղքերի կենտրում ու փայլել․ այպիսին է նա»։



Հետեւորդներից մեկը նկատել է, որ Գոհարի աչքերը տխուր են, ինչին ի պատասխան դիմահարդարը գրել է,-«Բաժանումից հետո հոգեպես դժվար է կանգնել հարսանեկան զգեստով։ Երազում էի լաց չլինել պոդիումի վրա։ Կարծում եմ՝ հրաշալի եմ ինձ պահել»։



Հավելենք, որ թեեւ դիմահարդարը հետեւորդներին չէր ցուցադրում սիրելիի լուսանկարը, հաճախ էր կիսվում նրա մասին ակնարկներով։