Սերգեյ և Արմեն Սմբատյանները գրավի դիմաց ազատ են արձակվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սերգեյ և Արմեն Սմբատյանները գրավի դիմաց ազատ են արձակվել




ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա՝ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել դատարանի կողմից ընտրված խափանման միջոցը փոխելու և Սերգեյ Սմբատյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին՝ 100 մլն դրամի չափով:

Հսկող դատախազի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Սմբատյանի նկատմամբ ևս կիրառվել է գրավ խափանման միջոցը՝ 100 մլն դրամի չափով, ինչպես նաև համակցված այլընտրանքային մեկ այլ խափանման միջոց՝ բացակայելու արգելքը»:

Հիշեցնենք, որ հայր և որդի Սմբատյանները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության համար։ Ըստ գլխավոր դատախազության՝ Սմբատյանների գործողությունների հետևանքով պետությանը շուրջ մեկ միլիարդ դրամի վնաս է հասցվել՝ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 300 քառակուսի մետր մակերեսով հողամասը հափշտակվել է։