«Հպարտ եմ քեզանով». Քլոե Քարդաշյանն արձագանքել է Քիմ Քարդաշյանի՝ Հայաստանին պաշտպանելու կոչին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հպարտ եմ քեզանով». Քլոե Քարդաշյանն արձագանքել է Քիմ Քարդաշյանի՝ Հայաստանին պաշտպանելու կոչին




Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նախագահ Ջո Բայդենին կոչ է արել կանխել հայերի նոր ցեղասպանությունը։

«Խնդրում եմ նախագահ Ջո Բայդենին կանխել հայերի նոր ցեղասպանությունը։ Ժամանակն է, որ Ամերիկան (ու ամբողջ աշխարհը) գործողություն ձեռնարկի Հայաստանն Ադրբեջանից պաշտպանելու համար»,- ինստագրամյան իր էջում գրել է նա։

Քիմ Քարդաշյանի գրառմանը անդրադարձել է նաեւ հայտնի Rolling Stone կայքը։ Քլոե Քարդաշյանը ինստագրամյան իր էջի Story բաժնում կիսվել է կայքի հրապարակմամբ ու գրել,-«Հպարտ եմ քեզանով, իմ գեղեցկուհի քույր»։