Գևորգ Ալթունյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք և 20 մլն դրամ գրավ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գևորգ Ալթունյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք և 20 մլն դրամ գրավ




Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Միաժամանակ, նրա նկատմամբ կիրառվել է նաև 20 մլն դրամ գրավ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ Ալթունյանը և ևս 4 անձ մեղադրվում են 2019-2021 թվականների ընթացքում խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ հափշտակելու գործով։ Նրան մեղադրանք է առաջադարվել նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ ՔԿ-ն երեկ հայտարարեց, որ Ալթունյանը ձերբակալվել է։