Դիանա Մալենկոյի եւ Էդուարդ Աղաջանյանի համբույրը՝ «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դիանա Մալենկոյի եւ Էդուարդ Աղաջանյանի համբույրը՝ «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային




Դիանա Մալենկոն «Սեւազգեստ կանայք» ֆիլմի կարմիր գորգին ներկայացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ: Ֆիլմի գլխավոր դերակատարուհուն մարմնավորող դերասանուհին եւ պատգամավորը հանրությանն առաջին անգամ են ներկայացել միասին, թեեւ նրանց՝ միասին լինելու մասին բազմիցս խոսվել է՝ ելնելով Դիանայի ինստագրամյան համատեղ հրապարակումներից:



Դերասանուհին իր նոր հրապարակմամբ «թեժացրել է» բոլոր խոսակցությունները՝ տեղադրելով լուսանկարներ ու տեսանյութ եւ ցուցադրելով իր եւ Էդուարդի ռոմանտիկ համբույրը:



Հիշեցնենք, որ ֆիլմի փակ պրեմիերան սեպտեմբերի 14-ին էր: Երեկոյի dress code-ը սեւ էր: Դիանան ներկայացել էր սեւ գույնի էլեգանտ զգեստով՝ կերպարն ամբողջացնելով փուլերով գլխազարդով: