Գեւորգ Մկրտչյանի համագործակցությունները՝ Սիլվա Հաոբյանի եւ Դիանա Տոռեսի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գեւորգ Մկրտչյանի համագործակցությունները՝ Սիլվա Հաոբյանի եւ Դիանա Տոռեսի հետ



Երգիչ, դերասան Գեւորգ Մկրտչյանն ու Սիլվա Հակոբյանն առաջիկայում պատրաստվում են նոր տեսահոլովակ ներկայացնել երգչի նոր նախագծի շրջանակում։ Բացի այդ՝ Գեւորգն այլ երաժշտական նորությամբ հանդես կգա։ Թեմաների շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել
է Գեւորգի եւ Սիլվայի հետ։

Անդրադառնալով համատեղ աշխատանքին՝ Սիլվա Հակոբյանը նշեց, որ առաջարկը ստացել է Գեւորգից, եւ սիրով ընդունել է այն։
 


«Երգը սիրո մասին է, կոչվում է «Թող էլի»։ երաժշտության հեղինակը Արման Անտոնյանն է, խոսքերը հեղինակել են քրոջս` Մանե Հակոբյանի հետ: Այս աշխատանքով ցանկանում ենք միայն սեր փոխանցել, քանի որ որքան շատ սեր լինի, այնքան աշխարհն ու մարդիկ ավելի բարի կդառնան»,-ասաց երգչուհին։

Գեւորգը նշեց, որ ինքն ու մենեջերը՝ Լյուսի Ազնավուրյանը, գաղափար ունեն ստեղծելու մի ալբոմ, որտեղ կլինեն զուգերգեր ավելի ավագ սերնդի ներկայացուցիչների հետ։ Սիլվայի հետ համատեղ աշխատանքը հենց այդ նախագծի շրջանակում է։



«Գաղափարից մեկ տարի անց որոշեցինք կյանքի կոչել այն։ Առաջին զուգերգը որոշեցինք Սիլվա Հակոբյանի հետ իրականացնել, քանի որ նա շատ գեղեցիկ է երգում։ Առաջարկից մի քանի օր առաջ նրա էջում տեսնում եմ «Գիշեր է» երգի cover տարբերակը, այնքան է տպավորվում, որ ամբողջ օրը դա եմ լսում, ինչն էլ ավելի է ամրապնդում մեր համոզմունքը»,-ասաց երգիչը,-«Արմանի ու Մանեի աշխատանքից հետո, գործիքավորումը կատարեց Արտ Ավետիսյանը, տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է։ Մեղեդային, շատ գեղեցիկ երգ է։ Ես շատ քիչ եմ ներկայացել լիրիկական ոճում, բայց որոշեցինք ստանալ մի այնպիսի բան, որը թե ինձ համապատասխան կլիներ, թե Սիլվային, եւ նրա ձայնը շատ է գեղեցկացրել այս աշխատանքը»։



Արտիստների խոսքով՝ իրենց զուգերգը հասանելի կլինի այս ամսվա ընթացքում։ Բացի այդ, Գեւորգն իր լսարանին կներկայանա եւս մեկ նորությամբ։ Դա կլինի անհատական երգի տեսահոլվակ՝ դերասանուհի Դիանա Տոռեսի մասնակցությամբ։

«Աշխատանքները հանրությանը կներկայացանենք, երեւի, մեկ ամսվա դադարով։ Մտածում էի՝ ով կարող էր համապատասխանել երկրորդ տեսահոլովակի հերոսուհու կերպարին, եւ հասկացա, որ հենց Դիանան է հարմար դերի համար, բացի այդ՝ մենք շատ մտերիմ ընկերներ ենք»,-խոսելով հերոսուհու ընտրության մասին՝ նշեց Գեւորգը, եւ պատասխանելով մյուս հարցադրումներին, թե ինչու նրա ընտրյալը՝ Քրիստինան, չի նկարահանվել այդ դերում, հավելեց,-«Եթե մենք ամենուրեք միասին նկարահանվենք, կվերածվենք մի նախագծի, խմբի։

Իհարկե, կան տեսահոլովակներ, որտեղ Քրիստն է նկարահանվել ու դեռ կնկարահանվի, բայց եթե միայն միասին ներկայանանք, կստացվի նույն պատմության շարունակությունը։ Մարդիկ, առհասարակ, անձնականը շատ են փորձում կապել աշխատանքի հետ, բայց պետք է հասկանան, որ դրանք տարբեր բաներ են»։