Սնուփ Դոգի համերգին, որպես հատուկ հյուր հանդես է գալու Xzibit-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սնուփ Դոգի համերգին, որպես հատուկ հյուր հանդես է գալու Xzibit-ը




Սեպտեմբերի 23-ին Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա համաշխարհային աստղի՝ հայտնի հիփ-հոփ արտիստ Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգը։ Ինչպես հենց ինքը՝ երգիչն է խոստացել, Երևանի «Հրազդան» մարզադաշտում կազմակերպվելիք աննախադեպ ու բացառիկ համերգը լի է լինելու անակնկալներով: Օրերս այդ անակնկալներից մեկն արդեն իսկ հայտարարվեց. որպես համերգի հատուկ հյուր հանդես է գալու Xzibit-ը:

Xzibit-ը` Էլվին Նաթանիել Ջոիները, հայտնի ամերիկացի ռեփեր, դերասան և հեռուստահաղորդավար է, որը հայտնի է հիփ-հոփ երաժշտության ասպարեզում իր ունեցած մեծ ներդրումով, ինչպես նաև Pimp My Ride ժամանցայի ծրագրով: Xzibit հայտնի է իր յուրահատուկ արևմտյան ափի ռեփ ոճով և հզոր լիրիկական մատուցմամբ: Նրա ներդրումը ժանրում շարունակում է ոգեշնչել սկսնակ արվեստագետների: