Մենք պետք է դրան վերջ տանք հիմա»․ Արա Զադա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մենք պետք է դրան վերջ տանք հիմա»․ Արա Զադա



Ամերիկահայ հայտնի շեֆ-խոհարար Արա Զադան ինստագրամյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի ռմբակոծությանը։


«Մենք կարիք չունենք, որ 10 տարի անց ինչ-որ մեկը ճանաչի «Արցախի ցեղասպանությունը»։ Մենք պետք է դրան վերջ տանք հիմա։ Այո, մինչ դուք կարդում եք այս գրառումը, Ադրբեջանը նոր ցեղասպանություն է իրականացնում Արցախում»,-գրել է նա։

Արան օգտագործել է նաեւ «Խաղաղություն հայերին» եւ «Խաղաղություն Արցախին» հեշթեգերը։