«Սիրտս կոտրված է». Ռոզա Լինը՝ Արցախում կատարվածի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Սիրտս կոտրված է». Ռոզա Լինը՝ Արցախում կատարվածի մասին




Երգչուհի Ռոզա Լինը ինստագրամյան իր էջում Հայաստանի դրոշն է հրապարակել՝ նշելով,-«Սիրտս կոտրված է. խաղաղություն»: 

Story բաժնում Ռոզան ռմբակոծված Արցախից տեսանյութ է հրապարակել՝ գրելով,-«Նորից»:



Երգչուհին այս շրջանում ԱՄՆ-ում է, շարունակում է իր շրջագայությունները, եւ ամեն անգամ բեմ բարձրանալիս՝ ի աջակցություն իր ժողովրդին, իր հետ վերցնում է Արցախի ու Հայաստանի դրոշները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր գործել Արցախի վրա: Վիրավորների եւ զոհերի թվում կան ինչպես զինվորականներ, այնպես էլ՝ խաղաղ բնակիչներ: