Արցախցի երգչուհին` միջազգային մրցանակակիր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արցախցի երգչուհին` միջազգային մրցանակակիր



Նախօրեին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի է ունեցել Sofia Grand Prix մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացրել է արցախցի երգչուհի Լիլիթ Ղուշունցը:

Երկրորդ ելույթի ժամանակ Լիլիթը հանդես է եկել Արցախի դրոշով: Մրցույթի արդյունքում նա արժանացել է առաջին մրցանակային տեղին:

Aravot.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ 2023 թվականի իր նպատակների մեջ էր մտնում արտերկրում հանդես գալը և մրցանակ ստանալը։