Լոս Անջելեսում հետաձգվել են Women's Club-ի ելույթները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լոս Անջելեսում հետաձգվել են Women's Club-ի ելույթները




Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված՝ Լոս Անջելեսում հետաձգվել են Women's Club նախագծի առաջիկա ելույթները։ Այս մասին ինստագրամյան իր էջում հաղորդել է ակումբի անդամ Պոնչ Ինսպիրյանը։ Նա նաեւ հրապարակել է սպասվող ներկայացումների նոր ամսաթվերը։



«Լոս Անջելեսում բնակվող սիրելի հայրենակիցներ, հայրենիքում ստեղծված իրավիճակի պատճառով Women’s Club-ի՝ սեպտեմբերի 22-ի եւ 24-ի համերգները տեղափոխվում են հոկտեմբերի 6-ին եւ 8-ին, իսկ Տոմա Պետրոսյանի մոնոներկայացումը՝ հոկտեմբերի 15-ին: Աստված բոլորիս հետ»,-նշել է դերասանը։