Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը




ԽՈՅԵՐ

Դուք եզակի հնարավորություն ունեք Տիեզերքից ստանալ գրեթե այն ամենը, ինչ կկամենաք: Խոյերին միայն բավական է կենտրոնանալ այն ամենի ուղղությամբ, ինչը իրենք ցանկանում են:

ՑԼԵՐ

Անհրաժեշտ է, որպեսզի դուք մոռանաք ձեր այն բարդույթների մասին, որոնք խանգարում են ձեզ երջանիկ լինել անձնական կյանքում: Աստղերը հուշում են, որ հենց ինքնավստահության բացակայությունն է ձեր խնդիրների զգալի մասի հիմնական աղբյուրը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Շաբաթը Երկվորյակներին սիրո եւ նոր ռոմանտիկ ծանոթություններ հաստատելու բազում հնարավորություներ կընձեռի: Կարեւորը՝ նման բազմազանությունից ձեր գլուխը չկորցնեք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Որքան էլ լավատես լինեք, անձնական կյանքում կարող եք անզորության զգացում ապրել: Սակայն աստղերը հուշում են, որ անհանգստանալու պատճառներ չկան: Դուք ուղղակի հոգնել եք՝ չափազանց շատ ուժեր վատնելով սիրելիի հետ հարաբերությունները պարզելու վրա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Առյուծները եւ նրանց սիրեցյալները հիանալի, ներդաշնակ տրամադրություն կունենան: Նրանց սրտերը համահունչ կբաբախեն, իսկ աչքերը կփայլեն՝ միմյանց տեսնելուն պես:

ԿՈՒՅՍԵՐ

Կույսերը պետք է պատրաստ լինեն նրան, որ սիրելիի հետ հարաբերություներում ամեն ինչ այնքան լավ չի լինելու: Փոխըմբռնման պակասը, վեճերը եւ կոնֆլիկտները կառաջանան դատարկ տեղում՝ ցանկացած մանրուքից:

ԿՇԵՌՔՆԵՐ

Դուք կկարողանաք վայելել կյանքը: Դա կարտահայտվի ձեր ուրախ տրամադրության, ցանկացած մանրուքից ուրախանալու ունակության մեջ: Դե, իսկ հակառակ սեռի ներկայացուցիչները կձգտեն դեպի ձեր ժպիտը եւ փայլուն աչքերը:

ԿԱՐԻՃՆԵՐ

Չարժե բարդացնել հարաբերությունները սիրելիի հետ, իսկ ցանկացած լուրջ խոսակցություն ավելի լավ կլինի հետաձգել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աղեղնավորները կարող են հրապուրվել, քանի որ թեթեւամիտ տրամադրության մեջ նրանք կլինեն: Շաբաթը նրանց կստիպի չմտածված եւ իմպուլսիվ որոշումներ ընդունել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Եթե վերջերս Այծեղջյուրների սիրտը կոտրված է եղել, այսօր նրանք վերջապես ուժ կունենան իրավիճակին նոր տեսանկյունից նայելու: Ձեր առջեւ նոր հնարավորություններ եւ ճանապարհներ են բացվում, ինչպես նաեւ նոր սեր:

ՋՐՀՈՍՆԵՐ

Հնարավորություն կունենաք նորովի տեսնել այն մարդկանց, ում վաղուց եք ճանաչում: Վայելեք իրավիճակը, եւ թող ամեն ինչ ճիշտ ժամանակին կատարվի:

ՁԿՆԵՐ

Լավ ժամանակ է նրա համար, որպեսզի Ձկները իրենց սիրելիին որեւէ գաղտնիք բացեն կամ էլ մեկ այլ կերպ ցուցադրեն իրենց վստահությունը: Դրանով նրանք ավելի խոցելի չեն դառնա, սակայն հաստատ իրենց էլ ավելի երջանիկ կզգան: