Այսօր բոլոր նրանց փոխարեն, ովքեր փակված են, հրապարակում ձայն են բարձրացնելու հազարավոր այլ գիտակից ու չնահանջող մարդիկ․ Սիրուշո - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Այսօր բոլոր նրանց փոխարեն, ովքեր փակված են, հրապարակում ձայն են բարձրացնելու հազարավոր այլ գիտակից ու չնահանջող մարդիկ․ Սիրուշո




Սիրուշոն գրել է՝ նրանց փոխարեն, ովքեր փակված են, այսօր հրապարակում ձայն են բարձրացնելու հազարավոր այլ գիտակից ու չնահանջող մարդիկ։

«Լևոնին ազատազրկեցին մեկ ամսով, «ոստիկաններին մեքենայում դաժան ծեծելու համար».. (անկախ նրանից, որ ամբողջ երկիրը ակնհայտ տեսել է, թե ինչպես է լրիվ հակառակը տեղի ունենում)։

Սա, բնականաբար, Լևոնին պայքարից հանելու և պայքարը ճնշելու իրենց փորձն է։

Այս օրերին կալանավորվածների թվում կան պատերազմի մասնակիցներ, կանայք, մարզիկներ. մարդիկ, ովքեր թույլ չեն տալիս վերացնել ու հանձնել երկիրն ու արժեքները։

Բայց սա, ճնշելու փոխարեն, հակառակը՝ պայքարելու ավելի մեծ ցանկություն է առաջացրել։ Դա է վկայում հանրության արձագանքը, ինձ անդադար եկող բազմահազար նամակները և օրեցօր ավելացող գիտակից բազմությունը։

Այսօր բոլոր նրանց փոխարեն, ովքեր փակված են, հրապարակում ձայն են բարձրացնելու հազարավոր այլ գիտակից ու չնահանջող մարդիկ»,- ընդգծել է Սիրուշոն։