Հնարավո՞ր է արդյոք սիրել Արցախը և միաժամանակ աջակցել Արցախն ատողին. Արսեն Ջուլֆալակյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հնարավո՞ր է արդյոք սիրել Արցախը և միաժամանակ աջակցել Արցախն ատողին. Արսեն Ջուլֆալակյան






ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հնարավո՞ր է արդյոք սիրել Արցախը և միաժամանակ աջակցել Արցախն ատողին:

Հնարավո՞ր է հերոս համարել Նժդեհին, Մոնթեին, Ավոյին... և ընդունել նրանց գործն ուրացողին:

Հնարավո՞ր է պետությունն ու պետականությունն համարել բարձրագույն արժեք,բայց սատարել այդ արժեքներին ամենամեծ վնաս հասցրած անձին:

Երկար շարունակելի անտրամաբանությունների շղթա, կոգնիտիվ դիսոնանս:

Կարծում եմ, պատասխանն ակնհայտ է: Այդպիսի վարքագիծ դրսևորողներն առվազն կեղծ են:

Հազարամյակների հայոց պատմության ընթացքում առաջին անգամ Արցախը մնալու է առանց հայ՝ մեկ հայի «շնորհիվ» և հազարավոր հայերի լուռ համաձայնությամբ»: