Բրյուս Ուիլիսի կինը պատմել է, որ դերասանի վիճակը վատանում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բրյուս Ուիլիսի կինը պատմել է, որ դերասանի վիճակը վատանում է




Տարվա սկզբին հայտնի դարձավ, որ Բրյուս Ուիլիսի մոտ ախտորոշվել է հազվագյուտ քրոնիկ նյարդաբանական հիվանդություն: Դերասանը տառապում է ֆրոնտոտեմպորալ տկարամտությամբ։ Ուիլիսի կինը հարցազրույց է տվել, որում խոսել է դերասանի վիճակի մասին, որը նա ծանր է համարում։

«Այն, ինչ ես սովորում եմ․ թուլամտությունը ծանր բան է: Դա ծանր է այն մարդու համար, ում մոտ ախտորոշվել է այն: Դա նաեւ ծանր է ընտանիքի համար», - խոստովանել է Էմմա Հեմինգը Today շոուի ժամանակ։ «Եվ երբ նրանք ասում են, որ դա ընտանեկան հիվանդություն է, դա իրականում այդպես է», - ավելացրել է նա: Դերասանի կինը խոստովանել է, որ ամուսնու վիճակը վատանում է։ «Դժվար է ասել։ Այն բաներից մեկը, որի համար պատասխանատու է ուղեղի ճակատային մասը, ինքնագիտակցությունն է: Մենք չգիտենք։ Ոմանք կորցնում են այն առաջին հերթին, մյուսներն ավելի երկար են պահպանում իրենց ինքնագիտակցությունը», — նշել է նա:

Աղջիկը նաեւ պատմել է այն մասին, թե ինչպես են նրանք հայտնել հիվանդության մասին իրենց երեխաներին։ «Մեզ համար կարեւոր էր խոսել այն մասին, թե ինչ հիվանդություն է դա, քանզի, երբ գիտես՝ ինչ է կատարվում բժշկական տեսանկյունից, ամեն ինչ ավելի պարզ է դառնում», — ասել է նա:

«Մեր կյանքում այնքան շատ գեղեցիկ բաներ են կատարվում։ Պարզապես ինձ համար իսկապես կարեւոր է շեղվել վշտից եւ տխրությունից, որպեսզի կարողանամ տեսնել, թե ինչ է կատարվում մեր շուրջը», - նշել է Էմման:

«Անկեղծ ասած, նա այն պարգեւն է, որը շարունակում է նվիրել։ Սեր, համբերություն, տոկունություն, այնքան շատ բան...», - եզրափակել է նա։