«Ինտերը» բանակցություններ կսկսի Հենրիխ Մխիթարյանի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ինտերը» բանակցություններ կսկսի Հենրիխ Մխիթարյանի հետ



Իտալական «Ինտերը» բանակցություններ կսկսի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ` նոր պայմանագրի շուրջ:

«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտայի խոսքով` թիմն առաջիկայում բանակցություններ կունենա ոչ միայն Մխիթարյանի, այլ նաև մի քանի ուրիշ ֆուտբոլիստների հետ` նրանց նոր պայմանագրերի վերաբերյալ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: