Ամերիկացի ռեփեր Marc2Ray. 1915-2023, ժխտել ցեղասպանությունը նշանակում է շարունակել այն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ամերիկացի ռեփեր Marc2Ray. 1915-2023, ժխտել ցեղասպանությունը նշանակում է շարունակել այն



1915-2023. Ժխտել ցեղասպանությունը նշանակում է շարունակել այն։ Այս մասին իր X միկրոբլոգում գրել է հայկական ծագմամբ ամերիկացի ռեփեր Marc2Ray-ը։


Հայոց երկրորդ ցեղասպանության ականատեսն ենք հենց հիմա՝ 2023 թ.-ին։ Արցախում ապրող 120.000 հայեր մեր օգնության կարիքն ունեն

Սիրտս կտոր-կտոր է լինում այս շաբաթ Արցախում տեղի ունեցած իրադարձություններից։ Այնուամենայնիվ, որոշակի հույս է արթնանումինձ մոտ, որ որոշ համաշխարհային առաջնորդներ հրապարակայնորեն դատապարտում են Ադրբեջանի էթնիկ զտումների փորձը..


Սակայն սա բավարար չէ։ Մեզ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ եւ երաշխավորված պաշտպանություն 120.000 տղամարդկանց, կանանց ու երեխաների համար, ովքեր այժմ սոված եւ վտանգի տակ են իրենց հայրենիքում։ Պատժամիջոցները պետք է ուղղված լինեն Ադրբեջանի դեմ, իսկ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի օգնությունը (Ադրբեջանին), եթե այն օգտագործվում է ցեղասպանության իրականացմանը նպաստելու համար»,- նշել է նա՝ կոչ անելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին միանալ ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու նախաձեռնություններին, որպեսզի նրանք «վերջ դնեն կործանման այս ցիկլին»։