Սերժ Թանկյանը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սերժ Թանկյանը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին



System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր օգտահաշվի Stories բաժնում կիսվել է գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի կողմից ձերբակալման մասին լուրով, որին կից գրել է․



«Ադրբեջանը ձերբակալում է Արցախի առաջնորդներին՝ մի տարածքի, որը երբեք չի վերահսկել: Մարդու իրավունքների ոտնահարում»։

Նշենք, որ ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր ամուսնու գերեվարման եւ ձերբակալման մասին․ «Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար եւ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել եւ գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին՝ ադրբեջանական օկուպացիայից փրկվող հազարավոր այլ հայերի հետ միասին Արցախը լքելու փորձի ժամանակ։ Շրջափակման բոլոր տասը ամիսներին Ռուբենն արցախցիների հետ ուս ուսի կանգնած էր, զրկանքներ էր կրում եւ նրանց հետ պայքարում էր գոյատեւելու համար։ Խնդրում եմ, աղոթեք ինձ հետ, որ ամուսնուս ազատ արձակեն անվնաս»։