Սիրուշոն ջնջել է Արցախի գոյություն չունենալու հայտարարությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրուշոն ջնջել է Արցախի գոյություն չունենալու հայտարարությունը




Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։

Ըստ որի, մասնավորապես ասվում էր` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել ԼՂ գերատեսչական ենթակայության բոլոր պետական ​​հիմնարկներն ու կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։

Երգչուհի Սիրուշոն անդրադարձել է թեմային`նախ ֆոտոշոփի միջոցով ջնջելով խոսքերը գրված, ապա հավելել.

«Չկա էս ցավը նկարագրող ոչ մի բառ… հետո մտքերս ու ինձ կհավաքեմ ու կկարողանամ երևի ավելին ասել, բայց էս պահին ցավ: Ջղայնություն ու ցավ»: