Միանում եմ հայրենակիցներիս պահանջին՝ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին․ Հենրիխ Մխիթարյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միանում եմ հայրենակիցներիս պահանջին՝ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին․ Հենրիխ Մխիթարյան




Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս բոլոր հայերի ձերբակալմանը։

«Ես միանում եմ իմ հայրենակիցներին՝ պահանջելով ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից՝ անվտանգ ապաստան գտնելու Հայաստանում, և այդ պայմաններում կալանավորումը տագնապալի միտման է վերածվում :

Ռուբեն Վարդանյանը խաղաղության ջատագով է՝ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է․ «Ավրորա» նախաձեռնությունը կրթություն և առողջապահություն է ապահովում աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց համար» ,- գրել է Մխիթարյանը։