«Մենք դավաճանեցինք մեր միակ հաղթանակն ու այն անտեր թողեցինք»․ Արա Ղազարյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մենք դավաճանեցինք մեր միակ հաղթանակն ու այն անտեր թողեցինք»․ Արա Ղազարյան



ԱՄՆ-ում բնակվող պրոդյուսեր, հաղորդավար Արա Ղազարյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջի Stories բաժնում գրառումներ է կատարել՝ անդրադառնալով ներկա իրավիճակին։



«Մենք վախկոտ ազգ ենք ու ես էլ այդ վախկոտ ազգի մի մասնիկն եմ․․․ Մենք դավաճանեցինք մեր միակ հաղթանակն ու այն անտեր թողեցինք։ Մենք առանց ամոթի շարունակում ենք ապրել, քանզի այդպես ավելի հարմար ա։ Ես ամաչում եմ․․․ Ասելու ու գրելու էլ բան չկա։ Իմաստ չկա․․․

 P.S. Ասում եք՝ գրի, մի դադարի․․․ Ու՞մ համար։ Սոց․ մեդիան լիքն ա սրտաճմլիկ նկարներով։ Այդ նկարները, դատարկ ու սին մտքերն անխնա տարածող մարդկանցով․․․ ես դա չեմ անի, քանի որ ձեզնից լավ այն իմ մոտ չի ստացվելու։ Ակնհայտ ա, որ դա անում եք ինքներդ ձեզ հոգու խորքում արդարացնելու համար նաեւ։ Իսկ եթե չլիներ սոցիալական մեդիան՝ ի՞նչ կանեիք։ Սրա մասին երբեւէ մտածե՞լ եք․․․ Թղթի վրա կգրեի՞ք, սամալյոծիկ կսարքեի՞ք ու պատշգամբից կնետեի՞ք ներքեւ․․․ Հավատացեք հիմա մենք բոլորս դրանով ենք զբաղված։ Այսքանը», - գրել է նա։