«Մենք ձեզ հետ ենք, սիրելի արցախցիներ». Արուստիկ Տիգրանյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մենք ձեզ հետ ենք, սիրելի արցախցիներ». Արուստիկ Տիգրանյան




Մի շարք հանրային դեմքեր իրենց սոցիալական էջերում հրապարակում են տարբեր հայտարարություններ, սատարում արցախահայությանն՝ առաջարկելով իրենց օգնությունը:

Հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանն ինստագրամյան իր էջում գրառում է կատարել:

«Այսօր Արփիի բոլոր շորերը, մեր շորերը հավաքեցի, որ տանեմ հավաքագրման: Իմ բոլոր ծանոթ մարդիկ այս օրերին զբաղված են ով և ինչով կարող է, բոլոր սթորիներում հայտարարություններ են մասնագիտական ու ոչ միայն օգնության մասին: Իմ ընկալմամբ ատելության մասին զրույցները հիմար զրպարտություններ են, որոնք ընդհանրապես հիմք չունեն, կամ երևի մի քանի անադեկվատ մարդկանց պահվածքի մասին են: Պետք չէ ընդհանրապես շարունակել այդ խոսակցությունները: Մենք ձեզ հետ ենք, սիրելի արցախցիներ»,- գրել է Արուսիկ Տիգրանյանը: