«Երբ Ղազանչեցոցը հանձնվեց... հանձնվեցի նաեւ ես...»․ Իննա Խոջամիրյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Երբ Ղազանչեցոցը հանձնվեց... հանձնվեցի նաեւ ես...»․ Իննա Խոջամիրյան



Դերասանուհի Իննա Խոջամիրյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում արխիվային տեսանյութ է հրապարակել, որն արվել է Շուշիում՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։ Հրապարակմանը կից դերասանուհին կիսվել է իր ապրումներով, ինքն իրեն ժամանակին տված խոստմամբ․․․


«Էս մասին իմ շա՜տ մեծ ընտանիքին պատմեմ, և ինչպես ասում է հայի ճակատագիրը կնքած ռուսը` может тогда отпустит.

Մայիսի 5-ին, երբ կյանքումս առաջին անգամ մտա Ղազանչեցոց` պատարագ էր...որը ջնջեց իմ գլխից իմ տեսած նախորդ բոլոր հազարավոր (բառի բուն իմաստով) պատարագները: Կլանվել էի, փշաքաղվել էի, տարվել էի, ու ... ամենաիսկական երկխոսության մեջ եմ եղել Աստծո, տիեզերքի, ինքս իմ հետ:

Ու էդ օրը, էդ օրվա հեքիաթի մեջ ես շատ ինքնաբուխ , բայց հստակ ուխտել եմ Ղազանչեցոցում պսակադրվել, երբ էլ դա լինի:

Դա երևի իմ ամենաանկեղծ երդումն ու հաստատումն էր նրա` ինչ ես զգացել ու տեսել էի ներսում: Էս վիդեոն արել եմ էդ օրը` եկեղեցուց խաչակնքվելով դուրս գալու հետ միաժամանակ:

Երբ Ղազանչեցոցը հանձնվեց... հանձնվեցի նաև ես... ու իմ մեջ մեռավ էն ամենը` ինչ էդ օրը զգացել ,տեսել ու ինչին հավատացել էի:

Տարիների հետ միտքը մաքրող մի փոքր հույս եկավ, ու ես սկսեցի ՀՈւՍԱԼ , որ մի օր նորից կակաչների խելագարության չափ սիրուն դաշտերի մեջով Ստեփանակերտից կբարձրանամ Ղազանչեցոց, ու նորից կսկսեմ ՀԱՎԱՏԱԼ.

Երբ 9 օր հերքելուց ու իրականությունից փախչելուց հետո այսօր մեռավ ՀՈւՅՍԸ, «մեռա» և ես...

Եղավ այն, ինչ եղավ... ու գրողի ծոցը իրար միս կրծող , իրար մեջ երևանցի, արցախցի ու Գյումրեցի բաժանող, իրար ատող ու չար բոլոր էգոիստները...

Ես էլ եմ էգոիստ...

սա էլ իմ երազանքն էր... որը էլ չկա...

Միտքս բարձրաձայն մաքրում եմ, որ շուտ վերականգնվեմ` ես էլ ինչով կարող եմ օգնեմ իմ հայրենակիցներին, փակվելու ու տանջվելու տեղ չկա էլ...»