«Հայ ազգը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հայ ազգը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի մասին



5 տարի՝ առանց Շառլ Ազնավուրի… Աշխարհի ամենաազդեցիկ ու նշանավոր հայերից մեկը՝ լեգենդար երաժիշտն ու անմնացորդ հայրենասերը, կյանքից հեռացել է 2018 թ-ի հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում՝ որպես ժառանգություն թողնելով իր տարիների չքնաղ երաժշտությունն ու մի մեծ կարոտ, որը զգում են թե մաեստրոյի ընտանիքի անդամները, թե Հայաստանն ու Ֆրանսիան, թե ամբողջ աշխարհում նրա երաժշտության սիրահարները:

 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kristina Aznavour (@kristina_aznavour)



Ազնավուրի հարսը՝ Քրիստինա Ազնավուրը, Instagram-ում կիսվել է 2016 թ-ին՝ Հայաստանում արված լուսանկարներով։ Հրապարակմանը կից նա գրել է.

«5 տարի է անցել քո հեռանալուց: Այդ պահից ի վեր աշխարհը դադարեց նույնը լինել: Գիտեմ՝ քո կյանքում դու շատ սարսափելի բաներ ես տեսել, եւ ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս ես կարողացել պահպանել այսքան հույս եւ սեր կյանքի հանդեպ: Առանց քեզ անցկացրած այս տարիների ընթացքում բոլորս, ասես, որբացած լինենք, հատկապես՝ հայ ազգը, որը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք…»: