Սարգիս Ավետիսյանի հուշերը՝ Ստեփանակերտում ունեցած մենահամերգից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սարգիս Ավետիսյանի հուշերը՝ Ստեփանակերտում ունեցած մենահամերգից



Սարգիս Ավետիսյանը վերհիշել է Ստեփանակերտում անցկացրած իր մենահամերգը, որն ինչպես նշում է արցախցի երգիչը, տարիներ առաջ իր համար երազանք էր։ Երգիչը հրապարակել է 2019-ի իր համերգի կադրերն ու գրել․


«Տարիներ առաջ այս հրապարակում համերգ ունենալն ինձ համար պարզապես երազանք էր։ Այդ երազանքն ինձ երկար չսպասեցրեց. 2019 թ-ին անհոգ ու ուրախ արցախցիներիս հետ միասին անմոռանալի օր ունեցանք։ Թվում էր՝ կատարվեց եւս մի երազանք, բայց ընդամենը թվում էր… Ի՞նչ իմանայի, որ տարիներ անց այս կադրերին կնայեմ խորը ցավով եւ ափսոսանքով, ու այսուհետ մեծագույն երազանքս կդառնա Ստեփանակերտի հրապարակում մենահամերգիս իմ հարազատ, ժպտացող արցախցիներին կրկին տեսնելը»։


Սարգիսն արմատներով Հադրութից է։ Օրեր առաջ նա անդրադարձել էր նաեւ իր ծննդավայրին՝ նշելով․ «ՀԱԴՐՈՒԹ…Երբեք չեմ պատկերացրել, որ մի օր անցյալով կխոսեմ գյուղիս մասին, եւ այժմ պիտի կարոտս առնեմ միայն այս կադրերը նայելով։ Ո՞վ կպատկերացներ, որ հիմա պետք է ապրեմ միայն հիշողություններով»։