«Մենք չենք կարող կիսել ցավը Արցախցու, բայց կարող ենք առանց ավելորդ խոսքի օգնել ու շատ սեր տալ»․ Լիլիթ Մուրադյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մենք չենք կարող կիսել ցավը Արցախցու, բայց կարող ենք առանց ավելորդ խոսքի օգնել ու շատ սեր տալ»․ Լիլիթ Մուրադյան



«Մենք բոլորս հիմա ունենք հոգեբանի կամ հոգեբույժի կարիք, բոլորս անցնում ենք դժվար շրջան, բայց ամեն մեկս փորձում ենք անցնել մեր ձեւով։ Ես ուզում եմ անցնել լուռ»,-գրում է հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը։ Instagram-ում հրապարակած հոլովակով հաղորդավարուհին փորձել է ուժ փոխանցել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։

 


«Միակ բանը, որ կարող եմ ու պետք է անեմ՝ օգնել, կարողացածիս չափով, միասնական ու շատ համբերատար լինելով․ մենք չենք կարող կիսել ցավը Արցախցու, բայց կարող ենք առանց ավելորդ խոսքի օգնել ու շատ սեր տալ»,-հավելել է Լիլիթը։

Նրա տեսանյութն ուցեկցվում է անգլերեն տեքստով․ «Նա երբեք պատրաստ չէր անգամ այն ամենի կեսին, ինչի միջով անցել է, բայց նա դա հաղթահարել է, եւ միշտ էլ այդպես կանի։ Ո՞վ է նա․ Նա դու ես»։