Ինչպե՞ս հաղթահարել այս օրերի սթրեսը. ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոնի խորհուրդը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպե՞ս հաղթահարել այս օրերի սթրեսը. ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոնի խորհուրդը




Ամերիկահայ դերասանուհի, պրոդյուսեր Դիանա Մեդիսոնը հետեւորդներին շնորհակալություն է հայտնել մշտապես Հայաստանից հետաքրքրվելու համար: Դերասանուհին ինստագրանյան իր էջում ակտիվորեն պատմում է Արցախում կատարվածի եւ ադրբեջանական բլոկադայի ու հարձակման հետեւանքով բռնի տեղահանված արցախցիների մասին:

«Ինձ համար շատ ծանր շաբաթ էր, հատկապես, պայմանավորված նրանով, ինչ կատարվում է Հայաստանում: Որպես ամերիկահայ՝ երբեմն ուժասպառ եմ լինում՝ մտածելով, որ շատ բան չեմ կարողանում անել օգնելու համար»:

Դերասանուհին կիսվել է նաեւ սթրեսը հաղթահարելու իր միջոցով՝ նշելով, որ դա անելը չափազանց կարեւոր է այս օրերին:

«Մեդիտացիան այն միջոցն է, որն ինձ համար շատ կարեւոր է: Երբեմն 5 րոպեն բավական է, երբեմն էլ՝ 20-ից 30 րոպե է պահանջվում՝ կախված է օրից: Սա անվճար է, բոլորն էլ կարող են անել: Սկզբում, գուցե, չստացվի, բայց ժամանակի ընթացքում այն շատ օգտակար է դառնում»,-ինստագրամյան story բաժնում պատմում է Մեդիսոնը