«Աչքերում՝ տխրություն, բայց մեծ հույս ունեն, որ երեխաները իրենց չեն մոռանա․․․Անպայման կվերադառնանք»․ Մհեր Արմենիա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Աչքերում՝ տխրություն, բայց մեծ հույս ունեն, որ երեխաները իրենց չեն մոռանա․․․Անպայման կվերադառնանք»․ Մհեր Արմենիա




Երգիչ Մհերը, որն առավել հայտնի է Մհեր Արմենիա անվամբ, ինստագրամյան իր էջի Story բաժնում հրապարակել է Արցախի խորհրդանիշ համարվող «Մենք ենք մեր սարերը» քանդակի լուսանկարը եւ հանրահայտն Տատիկին ու Պապիկին խոստացել՝ մի օր անպայման վերադառնալու ենք․․․



«Ահա եւ վերջ․ նրանք մնացին երկուսով, ինչպես ծնողները, ովքեր իրենց մեծացած երեխաներին բաց են թողնում մեծ աշխարհ։ Աչքերում՝ տխրություն, բայց մեծ հույս ունեն, որ երեխաները իրենց չեն մոռանա եւ մի օր, անպայման, կվերադառնան հայրական տուն․․․ Մենք կվերադառնանք։ Անպայման կվերադառնանք, խոստանում ենք»,-գրել է երգիչը։