«Այս օրերին, երբ մեր սրտերը ցավում են Արցախի կորստի համար, ես խոնարհվում եմ մեր զինվորների առաջ»․ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Այս օրերին, երբ մեր սրտերը ցավում են Արցախի կորստի համար, ես խոնարհվում եմ մեր զինվորների առաջ»․ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյան




Թեեւ Արցախը ֆիզիկապես հեռու է, բայց նրա ոգին հավերժ միահյուսված է մեր մեջ, եւ ես հույս ունեմ, որ մի օր մենք վերադառնալու ենք, ասում է Քրիստինա Այանյանը։ Բոստոնցի մոդելը, որը եղել է Հայաստանի ներկայացուցիչը «Միսս Տիեզերք 2022» մրցույթում, ինստագրամյան իր էջում վերհիշել է իր հանդիպումը հայ զինվորների հետ, որոնք «ամուր կանգնած պաշտպանում էին մեր ինքնությունը, մինչ աշխարհը կույր հետեւում էր այս ամենին»։

«Այս քաոսային օրերին, երբ մեր սրտերը ցավում են Արցախի կորստի համար, ես հիշում եւ խոնարհվում եմ մեր զինվորների առաջ։ Նրանց դիրքերում այցելելը հիշողություն է, որը լցված է խառը զգացումներով, որոնք ես նորից ու նորից վերապրում եմ: Նրանց աչքերը կրում էին մեր ազգի ծանրությունը, նրանց պատմությունները պատկերում էին անմնացորդ նվիրումը, իսկ ծիծաղը փորձում էր ծածկել այն դաժան իրողությունները, որոնց բախվել էին: Նրանք խոսում էին առաջնագծից դուրս երազանքների, իրենց ընտանիքների մասին, որոնց հետ սպասում էին վերամիավորվել, եւ հայրենիքի մասին, որը երդվել էին պաշտպանել»։

Քրիստինան հավելել է՝ այսօր այս զինվորներն ականատես են լինում, թե ինչպես են իրենց պաշտպանած հողերն իրենցից տանում, բայց վստահեցնում է՝ նրանց զոհողությունն իզուր չի եղել։

«Նրանք խիզախության եւ տոկունության ժառանգություն են փոխանցել, որը հավերժ կբնորոշի մեզ: Հավերժ փառք մեր հերոսներին»։